Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Իրազեկման ակցիա՝ տուբերկուլոզի վերաբերյալ

Իրազեկման ակցիա՝ տուբերկուլոզի վերաբերյալ
23.03.2015 | 14:44

Մարտի 24-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) անցկացնելու է իրազեկման ակցիա` նվիրված մարտի 24-ի Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան։
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Շախմատի դպրոցին հարող պուրակում (Հանրապետության 1) տեղադրվելու է տաղավար, որտեղ ՀԿԽԸ աշխատակիցները և կամավորները հանրությանը բաժանելու են տուբերկուլոզը լուսաբանող տպագիր նյութեր, պատասխանելու են նրանց հետաքրքրող հարցերին:
Այստեղ կարելի է տեղեկանալ տուբերկուլոզով վարակվելու ուղիների և բուժման կազմակերպման մասին, լուսանկարվել տուբերկուլոզի դեմ պայքարի խորհդանիշը հանդիսացող երիցուկի պատկերով հատուկ պաստառի մոտ` նշանավորելով յուրաքանչյուրի դերը` այս հիվանդության դեմ պայքարում:
Տուբերկուլոզի դեմ պայքարի օրն ամբողջ աշխարհում համախմբում է մարդկանց ընդդեմ հիվանդության, որն ամեն տարի միլիոնավոր կյանքեր է խլում: Ամեն տարի աշխարհում գրանցվում է տուբերկուլոզի մոտ 9 մլն նոր դեպք, մահանում է 1.6 միլիոնը:
Տուբերկուլոզը առողջապահական լուրջ խնդիր է մնում նաև Հայաստանում: 2013թ. մեր երկրում տուբերկուլոզով հիվանդացությունը 100 000 հաշվով կազմել է 36.6, բարձրացել է բարեհաջող բուժման ելքի ցուցանիշը` հասնելով 79.6 տոկոսի:

Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ